Կարևոր տեղեկություն 2019թ.-ին ձեռքբերված, սակայն Հայաստան չներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման վերաբերյալ

06-04-2020 11:08

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ այն քաղաքացիները, ովքեր 2019թ.-ին ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն տարբեր պատճառներով չեն հասցրել ներմուծել Հայաստանի Հանրապետություն և մաքսազերծել 2019թ.-ին գործող դրույքաչափերով, պետք է դիմեն ՊԵԿ` [email protected] էլեկտրոնային հասցեով, մինչև ապրիլի 6-ը` ժամը 23:59: Նշված էլեկտրոնային հասցեին պարտադիր պետք է ուղարկել հետևյալ տվյալները. _ ավտոմեքենայի ձեռքբերման փաստաթղթեր, _ ավտոմեքենայի VIN ծածկագիր (նույնականացման համար), _ ավտոմեքենայի սեփականատիրոջ անուն, ազգանուն, _ կոնտակտային հեռախոսահամար: Խնդիրն ուսումնասիրվելու է միայն անհրաժեշտ փաստաթղթերի պատշաճ ներկայացման դեպքում: Տվյալները նշված ժամկետից հետո ներկայացնելու պարագայում բոլոր այդ դեպքերն այլևս չեն դիտարկվելու: Կարևոր է ընդգծել, որ 2019թ.-ին գործող դրույքաչափերով մաքսազերծման  հնարավորությունը դիտարկվելու է միայն ձախակողմյան ղեկով ավտոմեքենաների համար: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Lragir.am,
06-04-2020 11:08