Հնարավոր է լավ լուր ունենք. երկուշաբթի օրվանից հնարավոր է ռեժիմը թուլացնենք. Վարչապետ

06-04-2020 11:10

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է, որ կորոնավիրուսով վարակվածության 11 դեպք է գրանցվել, ինչը աննախադեպ է քիչ է. «Հնարավոր է՝ լավ լուր ունենք կորոնավիրուսի հաղթահարման մասով: Նախորդ օրվա 263 թեստերից դրական է ընդամենը 11-ը, այսինքն՝ միայն 11 մարդու մոտ է կորոնավիրուսը հաստատվել: Սա նշանակում է, որ մենք բոլորս պետք է ոգևորվենք ու ևս մեկ շաբաթ մաքսիմալիստ գտնվենք ինքներս մեր նկատմամբ, սահմանափակումները պահենք, և եթե մեր կանխավարկածն արդարանա կնշանակի, որ երկուշաբթի օրվանից հնարավորություն կունենանք մտածել ռեժիմի թուլացման մասին», ասաց Փաշինյանը.

Lragir.am,
06-04-2020 11:10