Պրեմիեր լիգայի ղեկավարությունը և Անգլիայի կառավարությունը որոշել են առաջնության վերսկսման ժամկետը

06-04-2020 11:10

Պրեմիեր լիգայի կազմակերպիչներն Անգլիայի կառավարության հետ բանակցություններից հետո գիտեն, երբ կարելի է վերսկսել մրցաշրջանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Mirror-ը: Անգլիայի կառավարությունը համաձայնություն է տվել Պրեմիեր լիգան վերսկսել  հունիս ամսին: Սակայն առաջնությունը կանցկացվի առանց երկրպագուների: Եթե կորոնավիրուսի պանդեմիան նահանջի, ապա հնարավոր է, որ մարզումները վերսկսվեն մայիսին: Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին  Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կրկին անժամկետ հետաձգվեց: Ի սկզբանե պլանավորվում էր առաջնությունը վերսկսել ապրիլի 30-ին: Կազմակերպիչները մտադիր են առաջնությունը շարունակել միայն կորոնավիրուսի պանդեմիան նահանջելուց հետո:

Lragir.am,
06-04-2020 11:10