550 մլն դրամ կհատկացվի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին՝ կորոնավիրուսի թեստեր արտադրելու համար

06-04-2020 20:09

«Այսօր խնդիր ենք դրել, որպեսզի առաջիկա օրերին մենք օրական թեստերի քանակը դարձնենք 1000: Այսօր օրական թեստերը տատանվում են 200, 250, մինչև 400, բայց խնդիր ենք դրել, որ այս շաբաթվանից օրը 1000 թեստ անել»,- Ֆեյսբուքի ուղիղ եթերով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե կորոնավիրուսի դեպքերի բացահայտման համար պատրաստվո՞ւմ են զանգվածային թեստավորման համակարգ ներդնել: Նա նշեց, որ հիմա մեծ քանակությամբ թեստեր են գնում՝ մոտ 70 հազարի հասնող: «Եվ գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում ենք թեստերի տեղական արտադրություն ստեղծելու հարցը: Այսօր կառավարությունն արդեն որոշում ընդունեց, մենք բավական մեծ գումար հատկացրինք, որպեզի անհրաժեշտ հումքը ձեռք բերենք: Եվ ինստիտուտին կտրամադրենք, որպեսզի նրանք արտադրությունը կարողանան ստեղծել»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ խոսքը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի համար 550 հազար դոլարի չափով հատկացման մասին է: Մասնագետները վստահեցրել են, որ թեստերի արտադրությունը հաջողվելու է: «Զանգվածային թեստարովորում, այո, պատրաստվում ենք անել, որովհետև օրը 1000-ը արդեն բավական լուրջ թիվ է»,- հավելեց նա:

Lragir.am,
06-04-2020 20:09