Բագրատաշենի փողոցներն անմխիթար վիճակում են. մեծ փոսեր և ցեխ

07-04-2020 13:06

Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում փողոցներն անմխիթար վիճակում են և վերանորորգման կարիք ունեն: Բագրատաշենի բնակիչներից մեկը մեզ է ուղարկել քանդված ճանապարհների լուսանկարները՝ նշելով, որ մեծ փոսերի պատճառով հաճախ հնարավոր չի լինում մեքենա վարել, իսկ ցեխը բարդացնում է հետիոտնի տեղաշարժը: Այս հարցը համայնքի բնակիչները բարձրացնում են արդեն 3 տարի, բայց հարցը դեռ լուծում չի ստացել:

Lragir.am,
07-04-2020 13:06