Ավտոտնակում «յամա» է փորել, ու… Ջրվեժն ու 4-րդ զանգվածը զրկվել են ջրից

07-04-2020 13:12

Երևան, Նոր Նորքի 4-րդ զանգվածի Գյուլիքյոխվյան 37 շենք: Հարևանությամբ ջրի հեղեղ է: Պարզվում է, մեր ջրագծի վրա կառուցված ավտոտնակի տերը, չգոհանալով եղածով, որպես ղայդին տղամարդ որոշել է խորանալ տարածքում՝ կառուցելով «յամա»: Խփել է մեկ, խփել է երկու ու… ջարդել է շինության տակով անցնող 150մմ տրամագծով ջրագիծը: Ջուրը վայրկենապես հեղեղել է ավտոտնակը ու դուրս թափվել փողոց: Վեոլիա ջուր ՓԲԸ «Հյուսիս» շահագործման տեղամասը ստիպված է փակել ողջ տարածաշրջանը սնուցող ջրատարը, դրանով իսկ իր կամքից անկախ ջրազրկելով 4-րդ զանգվածի ու Ջրվեժ գյուղի բնակիչներին: Հազարավոր քաղաքացիներ հիմա մնացել են անջուր՝ ապօրինի կառուցված ավտոտնակում ապօրինի գործողության պատճառով: «Հյուսիսը» բան ու գործ թողած ստիպված սկսել է վթարի վերացման աշխատանքներ, տեղեկացնում են ընկերությունից:

Lragir.am,
07-04-2020 13:12