ԿԳՄՍ նախարարությունն անապահով ընտանիքների աշակերտների համար հավաքել է մոտ 600 համակարգիչ, հեռախոս

07-04-2020 13:42

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող աշակերտների համար հեռավար ուսուցումը մատչելի դարձնելու համար հավաքել է մոտ 600 միավոր տեխնիկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: «Մենք տեխնիկան հավաքում ենք Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում: Արդեն իսկ հավաքագրել ենք 600 միավոր տեխնիկա՝ համակարգիչ, հեռախոս, պլանշետ, ընդ որում դրանց մեծ մասը ամբողջովին նոր է: Տեխնիկայի հետ տրվում են նաև ինտերնետ քարտեր: Մենք այս ամբողջը տրամադրել ենք մարզերի դպրոցներին, և նրանք էլ ժամանակավորապես տրամադրել են անապահով ընտանիքների աշակերտներին: Նվիրաբերությունները եղել են ինչպես կազմակերպությունների, այնպես էլ անհատների կողմից»,- նշեց Անդրեասյանը:

Lragir.am,
07-04-2020 13:42