Հեռավար ուսուցումն ավելի հեշտ դարձնելու համար գործարկվել է էլեկտրոնային մատյան

07-04-2020 14:32

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ժամանակ, հեռավար դասընթացներն ավելի դյուրին դարձնելու համար գործարկել է էլեկտրոնային մատյան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: «Մենք գոծարկել ենք էլեկտրոնային մատյան, որը հնարավորություն է տալիս արձանագրել, թե ինչպես են իրականացվում հեռավար դասերն առանձին դպրոցներում, ինչպիսի աշխատանք են կատարում ուսուցիչները: Ուսուցիչների 80 տոկոսն արդեն գրանցված է էլեկտրոնային մատյանի հարթակում»,- նշեց Անդրեասյանը: Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ մարզերից ստացված տեղեկությունների համաձայն հեռավար կրթության գործընթացում մասնակցում է աշակերտական համակազմի ավելի քան 80 տոկոսը:

Lragir.am,
07-04-2020 14:32