Արցախի Միրիկ գյուղի բոլոր բնակիչների համար սահմանվել է ինքնամեկուսացման ռեժիմ

07-04-2020 18:58

Արցախի Միրիկ գյուղի բոլոր բնակիչների համար ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանվել այնտեղ հայտնաբերված կորոնավիրուսի վարակման դեպքի պատճառով: «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 7–ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղում ապրում է ընդամենը 40 ընտանիք, որոշել ենք գյուղի բոլոր բնակիչների համար սահմանել ինքնամեկուսացման ռեժիմ` վարակի տարածումը հնարավորինս կանխելու համար»,– ասաց պետական նախարարը:

Lragir.am,
07-04-2020 18:58