Արցախում կորոնավիրուսով վարակված անձը 60 տարեկանից բարձր է. նա բուժում կստանա Երևանում

07-04-2020 19:07

Արցախում կորոնավիրուսով վարակված անձը 60 տարեկանից բարձր է և գտնվում է հիվանդության ռիսկային խմբում: Այս մասին ապրիլի 7–ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: «Շտապօգնության մեքենայով տվյալ  անձը տեղափոխվել է Հայաստան: Նա բուժում կստանա Երևանում: Անձը 60 տարեկանից բարձր է և որոշակի ռիսկային խմբում է գտնվում», ասաց Մարտիրոսյանը:

Lragir.am,
07-04-2020 19:07