Սիսիանում միլպետի ԺՊ-ն բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ. ԼՀԿ պատգամավոր

07-04-2020 20:28

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. Հատուկ նոր ոստիկանապետի համար: Սիսիանում միլպետի ժամանակավոր պաշտոնակատարը բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ: 3 քաղաքացու է ծեծել, նրանցից մեկը Սիսիանի ավագանու անդամ, մյուսը 1952 թ. ծնված քաղաքացի է: Ծեծվածները հոսպիտալում են: Այս օրերին տարբեր զանգեր եմ ստացել, որ նա օգտվել է հայտարարված արտակարգ դրությունից: Սիսիանում մարդիկ ժամեր շարունակ դուրս են եկել փողոց: Զբաղվեք այս խնդրով: Սիրելի քաղաքացիներ, ոչ ոք իրավունք չունի ձեռք բարձրացնի ձեզ վրա: Ափսոս՝ Սիսիանում չեմ… Հիմա նաեւ պաշտոնական գրություն կուղարկեմ:

Lragir.am,
07-04-2020 20:28