Ոստիկանապետի հանձնարարությամբ Սիսիանի միջադեպի վերաբերյալ կանցկացվի ծառայողական քննություն

07-04-2020 21:28

ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ Սիսիանում տեղի ունեցած միջադեպով, ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառման առնչությամբ կանցկացվի ծառայողական քննություն: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից: Պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Սիսիանում միլպետի ժամանակավոր պաշտոնակատարի մասնակցության բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ: 3 քաղաքացի է ծեծվել, նրանցից մեկը Սիսիանի ավագանու անդամ է, մյուսը 1952 թ. ծնված քաղաքացի: Նրանք հոսպիալացվել են:

Lragir.am,
07-04-2020 21:28