Հաշվեքննիչ պալատի անձնակազմը 4 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվին

07-04-2020 22:42

ՀՀ հաշվեքննիչ պալատի անձնակազմն իրեն հասանելիք վարձատրության միջոցներից 4 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվին: «Արմենպրես»–ին այս մասին հայտնեց Հաշվեքննիչ պալատի մամուլի խոսնակ Մանե Մինասյանը: «Ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի անձնակազմն իրեն հասանելիք վարձատրության միջոցներից 4,000,000 դրամ գումարը փոխանցում է կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված՝ Առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով բացված հատուկ հաշվին»,– նշեց Մինասյանը:

Lragir.am,
07-04-2020 22:42