Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է ՏՏ ոլորտում դրամաշնորհների հանձնաժողով

07-04-2020 22:39

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 7–ին ստորագրել է որոշում՝ դրամաշնորհներ հատկացնելու մրցութային հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից: «1.Ծրագրավորման հիմունքներ» դասընթաց այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ սկսնակների համար» դրամաշնորհային մրցույթ իրականացնելու նպատակով ստեղծել դրամաշնորհներ հատկացնելու մրցութային հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի: 2. «Ծրագրավորման հիմունքներ» դասընթաց այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ սկսնակների համար» ծրագրի դրամաշնորհի ընդհանուր գումարի չափը սահմանել 85.0 մլն դրամ, որը հատկացվում է Հայաստանի Հանրապեության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «1043 Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագրի» «11004 Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» միջոցառման համար Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներից: 3. Մրցութային հանձնաժողովին ընդունել ի գիտություն, որ` 1) մրցույթի մասին հայտարարությունը պետք է հրապարակվի Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում` մրցույթի հայտերը ներկայացնելու համար սահմանված վերջին օրվանից առնվազն 7 օր առաջ. 2) մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են մրցույթի հրավերով սահմանված կարգով»,– ասվում է որոշման մեջ:

Lragir.am,
07-04-2020 22:39