ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը միավորում են ջանքերը ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում. ՔՈՎԻԴ-19-ի դեմ գլոբալ պայքարը կհամակարգվի Համերաշխության նորաստեղծ հիմնադրամի միջոցով

07-04-2020 23:28

Նյու Յորք, Ժնև/Վաշինգտոն, 7-ը ապրիլի, 2020թ․ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր հայտարարել են ՔՈՎԻԴ-19 դեմ պայքարի համատեքստում համատեղ աշխատելու համաձայնագրի մասին: Աշխատանքները համակարգվելու են և ֆինանսավորվելու ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարին ուղղված համերաշխության հիմնադրամի միջոցով, որը նախաձեռնել են ՄԱԿ-ի հիմնադրամն ու Շվեցարական մարդասիրական հիմնադրամը: ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի համերաշխության հիմնադրամը ստեղծվել է համաշխարհային արձագանքը հեշտացնելու նպատակով՝ աջակցելով ԱՀԿ-ի՝ Ռազմավարական պատրաստվածության և արձագանքման ծրագրին: Համաձայնագրի շրջանակներում, հիմնադրամից ստացված գումարի նախնական չափաբաժինը, որն այս պահին կազմում է ավելի քան 127 մլն ԱՄՆ դոլար, տրամադրվելու է ՅՈՒՆԻՍԵՖ-ին ողջ աշխարհում խոցելի երեխաների և համայնքների հետ կազմակերպության աշխատանքին նպաստելու համար: Ի թիվս այլոց, հիմնադրամի միջոցով հավաքագրված գումարն օգտագործվելու է համայնքներին և և բուժաշխատողներին վերապատրասելու և վերազինելու նպատակով՝ ՔՈՎԻԴ- 19-ը կանխարգելելու, հայտնաբերելու և բուժելու համար: Այն կօգնի երկրներին ընդլայնել իրենց առողջապահական կարողություններն ու մեղմել դրա սոցիալական ազդեցությունը, հատկապես՝ կանանց, երեխաների և խոցելի սոցիալական խմբերի վրա: Այն նաև կարագացնի հիվանդության բուժման և կանխարգելիչ պատվաստանյութերի ստեղծմանն ու զարգացմանն ուղղված հետազոտական աշխատանքները: «Սա աննախադեպ արտակարգ իրավիճակ է, որը պահանջում է արտակարգ արձագանքման ծրագիր, և մենք ողջ աշխարհում պետք է միավորվելու կոչ հնչեցնենք՝ ներգրավելով բոլորի՝ անհատների, ընկերությունների, կառավարությունների ներուժը» ,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «ՅՈՒՆԻՍԵՖ-ը ուրախ է միանալ ՔՈՎԻԴ-19-դեմ դեմ ուղղված պայքարի համերաշխության հիմնադրամին: Այն խթանելու է մեր՝ առողջապահական և սանիտացիայի համակարգերի հզորացմանն ուղղված ջանքերը և կօգնի պաշտպանել ամենախոցելի ընտանիքներին ՔՈՎԻԴ -19-ի ազդեցությունից արդեն իսկ գերծանրաբեռնված առողջապահական համակարգերի պարագայում»: Ակնկալվում է, որ միջոցներն անմիջականորեն ուղղվելու են՝ ԱՀԿ՝ վիրուսի տարածմանը հետևելու, բացերն ու կարիքները գնահատելու, առաջնագծում աշխատուղ բուժաշխատողներին անձնական օգտագործման պաշտպանիչ պարագաներ տրամադրելու համար, ինչպես նաև՝ ապահովելու, որ լաբորատոր և թեսթավորման գործիքները հասանելի լինեն աշխարհի բոլոր երկրներին, իսկ վերջին տեխնիկական ցուցումները՝ համայնքներին ու առաջնագծում արձագանքողներին: ՅՈՒՆԻՍԵՖ, որպեսզի այն ողջ աշխարհում երեխաներին ու նրանց ընտանիքներին հասանելի դարձնի ՔՈՎԻԴ-19-ի մասին գիտահեն տեղեկատվությունը և ԱՀԿ-ի վերջին ցուցումները, թե ինչպես կանխել ՔՈՎԻԴ-19-ի տարածումը: Ինչպես նաև՝ աջակցի խոցելի երկրներին՝ հասանելի դարձնելով ջուրը, սանիտարահիգիենիկ պայմաններն ու կանխարգելման և վերահսկամն հիմնական միջոցները; խնամքը հասանելի դարձնի խոցելի ընտանիքների և երեխաների համար: ՀՊՆԿ՝ Համաճարակային պատրաստվածության նորարարությունների կոալիցիան ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարին ուղղված նոր պատվաստանյութերի հետազոտման և զարգացման ուղղությամբ ֆինանսական առանցքային գործըներն է, որ սերտորեն համագործակցում է ԱՀԿ-ի հետ: ՔՈՎԻԴ-19 դեմ պայքարի համերաշխության հիմնադրամը ստեղծվել է ԱՀԿ-ի խնդրանքով ՄԱԿ-ի հիմնադրամի և Շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից և գործարկվել երեք շաբաթ առաջ: Այն անհատների և կազմակերպությունների համար միակ միջոցն է համաշխարհային համաճարակի հաղթահարմանն ուղղված ԱՀԿ-ի ջանքերին ուղղակիորեն նպաստելու համար: Ցայսօր ողջ աշխարհում հիմնադրամը 127 մլն ԱՄՆ դոլար է հավաքագել, որը ներառում է 219 000 անհատներից հանգանակելու պարտավորության հավաստիք, ինչպես նաև՝ հանգանակություններ 90 համաշխարհային ընկերություններից և կազմակերպություններից:

Lragir.am,
07-04-2020 23:28