Ականանետային մարտկոցների զինծառայողները ոչնչացրել են պայմանական հակառակորդի թիրախները

08-04-2020 20:35

Առաջին զորամիավորման N զորամասի ականանետային մարտկոցների զինծառայողների հետ ապրիլի 7-ին անցկացվել են մարտավարական-մասնագիտական պարապմունքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինծառայողները մարտական վիճակի են բերել ականանետները և դիպուկ կրակով ոչնչացրել պայմանական հակառակորդի բոլոր թիրախները:

Lragir.am,
08-04-2020 20:35