Վիշեգրադյան քառյակը կօգնի Հայաստանին ու ԱլԳ մյուս երկրներին

08-04-2020 20:33

Վիշեգրադյան քառյակը՝ Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան և Հունգարիան, որոշել են աջակցություն ցույց տալ Արևելյան գործընկերության երկրներին՝ Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, Ուկրաինային, Մոլդովային ու Բելառուսին, կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Կենտրոնեվրոպական երկրների ԱԳ նախարարները տեսակոնֆերանսի ժամանակ քննարկել են Արևելյան գործընկերության ապագան և համատեղ հայտարարություն ընդունել՝ վերահաստատելով, որ ԱլԳ ծրագիրը ուժեղ և հավակնոտ է: 4 երկրների ԱԳ նախարարներն աջակցություն են հայտնել Եվրոպայի միասնական շուկային հասանելիությամբ ու ԵՄ հետ ինտեգրացիայով շահագրգռված երկրների ձգտումներին: Բացի այդ, Վիշեգրադյան հիմնադրամից ԱլԳ երկրներին 250 հազար եվրո կհատկացվի առողջապահական համակարգերի ամրապնդման համար:

Lragir.am,
08-04-2020 20:33