Հնդկաստանում ռոբոտ-բուժքույրերը շուտով կծառայեն կորոնավիրուսով վարակված անձանց

09-04-2020 10:37

Ռոբոտ բուժքույրերն ու բուժակները շուտով կսկսեն ծառայել Հնդկաստանի հիվանդանոցներում, պայքարելու համար ընդդեմ կորոնավիրուսի համաճարակի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ փորձարկումների փուլում գտնվող ռոբոտ-բուժքրոջ նպատակը վարակակիրների հետ իրական բուժքույրերի շփումը նվազեցնելն է: «Դոքաթ Աուրա» անվանումը կրող ռոբոտը կարող է դեղամիջոցներ տալ ու սննդամթերք մատուցել մեկուսացման մեջ պահվող հիվանդներին: Այն տեղաշարժվում է հատակին տեղադրված ֆոտոզգայուն գոտու օգնությամբ ու կարող է հիվանդների հետ հաղորդակցվել պարզ արտահայտություններով ու նախադասություններով: «Dotworld Technologies»-ի պատասխանատուներն ասում են, թե այս ռոբոտը ծառայելու է կորոնավիրուսի թեթեւ տեսակով տառապող հիվանդներին: Հնդկաստանը պատրաստվում է 45 օրերի ընթացքում արտադրել նման 100 ռոբոտ և շարունակել աշխատանքը ամսական հարյուրական ռոբոտների արտադրությամբ: Ծրագրվում է արտադրության մեջ դնել նաեւ «Դոքաթ Քուրա» անվանումը կրող ռոբոտը, որի գործն է լինելու հասարակական վայրերի վարակազերծումը:

Lragir.am,
09-04-2020 10:37