Սաուդյան Արաբիան բաժիններ է գնել եվրոպական խոշոր նավթային ընկերություններում

09-04-2020 10:48

Սաուդյան Արաբիայի Public Investment Fund հիմնադրամը գնել է եվրոպական մի քանի նավթագազային ընկերության բաժնետոմսեր: Այս մասին հայտնում է WSJ-ը՝ հղւոմ անելով գործարքներին ծանոթ իր աղբյուրին: Մասնավորապես, սաուդցիները մասնաբաժին են գնել նորվեգական Equinor-ում (3.4%), անգլոհոլանդական Royal Dutch Shell-ում (2.17%), ֆրանսիական Total-ում (1.87%) և իտալական Eni-ում (0.49%): Սաուդյայան հիմնադրամն ընդհանուր ծախսել է 1 միլիարդ դոլար:

Lragir.am,
09-04-2020 10:48