Բելառուսում սահմանվել է ինքնամեկուսացման պահանջ

09-04-2020 11:27

Բելառուսի կառավարությունը, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, քաղաքացիների համար սահմանել է ինքնամեկուսացման պահանջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հրապարակված փաստաթղթի համաձայն, ինքնամեկուսացում նախատեսված է այն քաղաքացիների ու օտարերկրացիների համար, որոնք վարակակիր կամ վարակակրի կոնտակտավոր են: Առաջին մակարդակի կոնտակտավորները պետք է պարտադիր լինեն 14 օրյա ինքնամեկուսացման մեջ: Երկրորդ մակարդակի կոնտակտավորները, եթե ունեն հազ, կոկորդի ցավ, ջերմության բարձրացում, ապա ինքնամեկուսացման մեջ կլինեն ըստ բժիշկների ցուցումների: Ինքնամեկուսացման ժամկետները կարող են երկարաձգվել բժիշկների որոշմամբ: Բելառուսում կորոնավիրուսի 1000-ից ավելի հաստատված դեպք կա, մահացել է 13 մարդ:

Lragir.am,
09-04-2020 11:27