Մենք կլսենք բոլորին, բայց մեր քայլերը տեղավորվելու են մեր ռազմավարության մեջ. վարչապետ

09-04-2020 11:43

«Այսօր դաշտում բազմաթիվ են առաջարկները, թե ճգնաժամային իրավիճակում ինչ քայլեր պետք է անի կառավարությունը: Եվ, անկեղծ ասած, երբեմն այդ առաջարկների հեղեղից գլխապտույտ կարելի է ստանալ»,- այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ կառավարությունը հստակ ռազմավարություն ունի, թե ինչպես է հաղթահարելու ճգնաժամը: «Իհարկե, մենք կլսենք բոլորին, հաշվի կառնենք առաջարկներ, բայց մեր քայլերը տեղավորվելու են մեր ռազմավարության մեջ: Ընդ որում, մեր ռազմավարության մրցունակության առումով, կարծում եմ, կարևոր է արձանագրել, որ ճգնաժամը մեր երկրի տնտեսության զարգացման մեր ռազմավարական պատկերացումների մեջ ըստ էության շատ բան չի փոխել: Եվ մեր ռազմավարական առաջնահերթությունները մնում են նույնը, ինչ նախկինում»,- ասաց նա: Ըստ վարչապետի՝ կառավարությունը հստակ քայլերով գնալու է առաջ, շարունակելու է նաև հակաճգնաժամային միջոցառումների ընդունումը: Կառավարության այսօրվա նիստի օրակարագում ևս մեկ հակաճգնաժամային միջոցառում է հաստատվելու:

Lragir.am,
09-04-2020 11:43