«Ֆորմուլա-­­1»-ի մրցափուլերը կանցկացվեն առանց երկրպագուներ

09-04-2020 11:56

«Ֆորմուլա-­1»-ի ղեկավարությունը մտադիր է մրցաշրջանի մյուս մեկնարկներն անցկացնել առանց հանդիսականների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sky Sport-ը: «Ֆորմուլա­-1»-ի մյուս 19 մրցափուլերը կվերսկսվեն միայն կորոնավիրուսի պանդեմիայի նահանջից հետո, սակայն կանցնեն առանց երկրպագուների ներկայացության: Առաջիկա մեկնարկը Ֆրանսիայի Գրան Պրին է, որը նախատեսված է հունիսի 26-28-­ը: Նախօրեին հայտնի էր դարձել, որ Կանադայում հունիսի 12-14-ին կայանալիք Գրան Պրին հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Մինչ այս «Ֆորմուլա-­1»-ում հետաձգվել են նախորդ 9 մրցաշարարերը:

Lragir.am,
09-04-2020 11:56