ԱԱԾ-ն ձերբակալել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետին, տեղակալին եւ օպերատիվ ծառայողին

09-04-2020 19:01

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում ԱԱԾ-ի իրականացրած գործողությունների ժամանակ այսօր՝ ապրիլի 9-ին կաշառք վերցնելու համար ձերբակալվել են բաժանմունքի պետ, պետի տեղակալը եւ օպերատիվ ծառայողը: Այս մասին հայտնում է Araratnews.am-ը: Ըստ Araratnews.am-ի՝ հարուցված քրեական գործի շրջանակներում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Դավթաշենի բաժանմունքի պետի, տեղեկալի և օպերատիվ ծառայողի աշխատասենյակներում իրականացվել է խուզարկություն, նրանք ձերբակալվել են կաշառք վերցնելու համար:

Lragir.am,
09-04-2020 19:01