Եթե այս տեմպը պահպանվի, ապրիլի 19-ին կունենանք կորոնավիրուսի մոտ 1.800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600 դեպք

09-04-2020 19:51

Մեր դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին: Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600 դեպք: Դրականն այն է, որ վերջին 5 օրերի աճի տեմպը ավելի դանդաղ է, քան հավաքական վերցրած վերջին 10 օրերինը: Բացասականն այն է, որ այս փոքրիկ և հարաբերական «ձեռքբերումը» կարող է հօդս ցնդել, եթե մենք «թուլանանք» և կրկին վերադառնանք մեր առօրյա կյանքին` չպահպանելով հիվանդության տարածումը կանխող կանոնները: Այս մասին գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Lragir.am,
09-04-2020 19:51