Հայ երգիչներն ու դերասանները երգով շնորհակալություն են հայտնում բուժաշխատողներին

02-05-2020 11:33

Մի խումբ երգիչ-երգչուհիներ, դերասան-դերասանուհիներ երգով շնորհակալություն են հայտնում բոլոր բուժաշխատողներին, որոնք այս ծանր օրերին անձնվիրաբար աջակցում են մարդկանց ու օգնում ապրել: «Շնորհակալ ենք» երգի հոլովակն արդեն համացանցում է: Նախագծի պրոդյուսերն Արա Բաղդասարյանն է, երաժշտական պրոդյուսերը՝ Էդգար Ալեքսանյանը, բեմադրող ռեժիսորը Հարութ Շատյանն է: Բեմադրող օպերատորը Հրաչ Մանուչարյանն է: Նախագծի մասնակիցներն են Արփի Գաբրիելյանը, Սիլվա Հակոբյանը, Էրիկ Կարապետյանը, Սարգիս Ավետիսյանը, Քրիստինե Պեպելյանը, Յանա Հովհաննիսյանը, Գոռ Եփրեմյանը, Միհրան Ծառուկյանը, Սարգիս Գրիգորյանը, Մանո Գրիգորյանը, Էվա Գրիգորյանը, Յանա Սուիթը, Ռուբեն Ջավադյանը:

Lragir.am,
02-05-2020 11:33