Անգլիական Պրեմիեր լիգայի բոլոր թիմերը կողմ են առաջնության վերսկսմանը

02-05-2020 00:45

Անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբները կողմ են մրցաշրջանը վերսկսելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են բրիտանական ԶԼՄ-ները: Այժմ Պրեմիեր լիգայի կազմակերպիչները աշխատանքներ են տանում կառավարությունից թույլտվություն ստանալու ուղղությամբ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առաջնության վերսկսման համար թիմերի ներկայացուցիչները առցանց հանդիպում կունենան՝ հստակեցնելու հավանական օրը: Մարզումային գործընթացն էլ կարող է սկսվել մայիսի  18-ից: Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կրկին անժամկետ հետաձգվեց: Ի սկզբանե պլանավորվում էր առաջնությունը վերսկսել ապրիլի 30-ին: Սակայն կազմակերպիչները մտադիր են առաջնությունը շարունակել միայն կորոնավիրուսի պանդեմիայի նահանջելուց հետո: Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Lragir.am,
02-05-2020 00:45