Հայտնի են ըմբշամարտում ՕԽ-ի համար վարկանիշային մրցաշարերի ժամկետները

02-05-2020 00:58

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային համարվող մրցաշարերի հստակ ժամկետները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` եվրոպական հատվածի համար վարկանիշային կլինի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում 2021 թվականի մարտին կայանալիք մրցաշարը: Իսկ համաշխարհային մրցաշարը նախատեսվում է անցկացնել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ապրիլին: Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Lragir.am,
02-05-2020 00:58