Գարիկն ու Սոնան նորովի են մեկնաբանել «Գարուն ա» ստեղծագործությունը

07-05-2020 13:27

Կոմիտասի մշակմամբ մեզ հասած հայկական ժողովրդական երգերը հաճախ են հնչում տարբեր գործիքավորմամբ ու մոտեցմամբ: Բացառություն չէ «Գարուն ա» ստեղծագործությունը, որին անդրադարձել են Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը: Երգը դուետի մեկնաբանությամբ հասանելի է համացանցում: Գործիքավորումն իրականացրել է Գարիկ Պապոյանը, բաս կիթառահարը Դավիթ Պարոնիկյանն է, կիթառահարը՝ Գարիկ Պապոյանը, հարվածային գործիքներ է նվագում Դավիթ Գևորգյանը:

Lragir.am,
07-05-2020 13:27