Հեծանիվով փորձել են «վրաերթի ենթարկել» «Իմ քայլի» պատգամավորին. Նա դիմել է ոստիկանություն. Փաստինֆո

12-05-2020 17:15

ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է, որ հեծանիվով փորձել են իրեն «վրաերթի ենթարկել»: Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ մայիսի 11-ին, ժամը 17:00-ի սահմաններում, ինչի մասին պատգամավորը հայտնել է ոստիկանությանը: Հարցին, թե արդյոք կարծում է, որ միտումնավոր է եղել՝ պատգամավորը պատասխանել է. «Դիմել եմ ոստիկանություն, ոստիկանությունն այդ հարցերի պատասխանները պետք է տա: Հետաքննության շահերից ելնելով չեմ կարող հարցերի պատասխանել»:

Lragir.am,
12-05-2020 17:15