Համաձայնեցվել է ԵԱՏՄ զարգացման ռազմավարությունը, բացի մի կետից. Նիկոլ Փաշինյան

16-05-2020 13:55

ԵԱՏՄ-ում Հայաստանը խնդիրներ չունի, միակ խնդիրը գազի ընդհանուր շուկայի սկզբունքների համաձայնեցմանն է վերաբերում: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Գիտեք, որ համաձայնեցվել է ԵԱՏՄ զարգացման ռազմավարությունը, և այդ ռազմավարության շուրջ կարծես թե մենք ունենք կոնսենսուս, բացառությամբ մի կետի: Դա գազի ընդհանուր շուկայի ձևավորման հարցն է: Այն, որ պետք է լինի գազի ընդհանուր շուկա, դա է արձանագրված, բայց այդ շուկան ինչ սկզբունքներով պետք է գործի, դա արդեն որոշակի դեռևս համաձայնեցված չէ: Եվ ամսի 19-ին տեղի է ունենալու ԵԱՏՄ ղեկավարների հեռակա նիստը: Հույս ունեմ, որ այդ օրն այդ ռազմավարական կետն էլ կհամաձայնեցնենք, և մեր խնդիրը ԵԱՏՄ-ում կմնա այդ ստեղծված տնտեսական տարածքում աշխատելը, զարգանալը և զարգացնելը, գործընկերային ու առևտրատնտեսական հարաբերություններն ավելի խորացնելը»,- ասաց Փաշինյանը:

Lragir.am,
16-05-2020 13:55