Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի վարչապետին Սահմանադրության օրվա կապակցությամբ

17-05-2020 10:32

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի Թագավորության վարչապետ Էռնա Սոլբերգին Սահմանադրության օրվա կապակցությամբ. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Նորվեգիայի բարեկամ ժողովրդին Նորվեգիայի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Ջերմությամբ եմ հիշում Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մեր ունեցած հանդիպումը, որի ժամանակ հաճելի զրույց ունեցանք: Հայաստանը շահագրգռված է Նորվեգիայի հետ բարեկամական կապերի ամրապնդմամբ, երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնմամբ: Լիահույս ենք, որ ընդհանուր արժեհամակարգն ու փոխադարձ վստահությունը հիմք կծառայեն հագեցնելու երկկողմ հարաբերությունների օրակարգն ապագային միտված նոր ծրագրերով: Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Նորվեգիայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն»:

Lragir.am,
17-05-2020 10:32