Հայէկոնոմբանկը երկարաձգում է վարկային արձակուրդը

18-05-2020 15:11

Հայէկոնոմբանկը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել մինչև ս/թ մայիսի 31-ը վարկային պայմանագրերի ժամանակացույցով մարում ունեցող անհատ ձեռնարկատեր և ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին. նշված ժամանակահատվածում վարկային պարտավորությունը չկատարելու դեպքում վերջիններիս նկատմամբ տույժեր չեն հաշվարկվելու և այն չի համարվելու պայմանագրային պարտավորությունների խախտում: Հարգելի՛ հաճախորդներ, հորդորում ենք հնարավորության դեպքում կատարել Ձեր վարկային պարտավորությունները՝ հետագա ֆինանսական բեռից խուսափելու համար:

Lragir.am,
18-05-2020 15:11