Երևանում այս պահին ասֆլատապատման հետ կապված որոշակի խնդիրներ կան․ Հրաչյա Սարգսյան

18-05-2020 16:17

Երևան քաղաքի տարբեր փողոցներում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ, ինչից հետո ոստիկանությունը գծանշումներ է կատարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը: «Այս պահին Երևանում ասֆալտապատման հետ կապված խնդիրներ ունենք և այդ մասին մենք հավելյալ կտեղեկացնենք: Գծանշումները Երևան քաղաքում իրականացնում է ՀՀ ոստիկանությունը: Քաղաքապետարանն ասֆալտապատումից հետո տրամադրում է ոստիկանությանը փողոցների ցանկը, ինչից հետո իրականացվում են գծանշումները»,- նշեց Սարգսյանը և հավելեց, որ ասֆալտապատման խնդիրը լուծելուց հետո միայն կարվեն գծանշումներ:

Lragir.am,
18-05-2020 16:17