Երևանի մանկապարտեզներում անորոշ ժամանակով դադարեցվել են ընդունելությունները

18-05-2020 16:21

Երևանի մանկապարտեզներում անորոշ ժամանակով դադարեցվել են երեխաների նոր ընդունելությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: «Ցավոք, այս պահին մանկապարտեզներում անորոշ ժամանակով դադարեցված են նոր ընդունելությունները: Մանկապարտեզների նոր ընդունելություն վերսկսելու մասին համապատասխան հրահանգ կամ որոշում ունենալու դեպքում, մենք անպայման կտեղեկացնենք  հասարակությանը»,- նշեց Վիրաբյանը: Նա նշեց, որ արտակարգ դրության օրերին Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզներում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով իրականացնում է աշխատանքներ՝ սահմանափակ քանակությամբ երեխաների համար:

Lragir.am,
18-05-2020 16:21