Շոտլանդիայի ֆուտբոլի առաջնությունը վաղաժամ է եզրափակվել

18-05-2020 17:53

Շոտլանդիայի ֆուտբոլի առաջնությունն ավարտվել է ժամանակից շուտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկրի ֆուտբոլի ֆեդերացիան առաջնությունը վաղաժամ ավարտելու որոշումը կապում է կորոնավիրուսի պանդեմիայի հետ: Շոտլանդիայի 2019/20 առաջնության չեմպիոն է հռչակվել «Սելթիկ»-ը, որը մինչ մրցաշարի դադարեցումը գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդը «Ռեյնջերս»-ն է, իսկ եռյակը եզրափակում է «Մոտերվելն» է: Մինչ այս վաղաժամ եզրափակվել էին Արգենտինայի, Բելգիայի և Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունները:

Lragir.am,
18-05-2020 17:53