Բարսեղ Բեգլարյանը վաճառել է «Ֆլեշ մոտորս» ընկերությունը. 1lurer.am

18-05-2020 19:22

Նախկին պատգամավոր, գործարար Բարսեղ Բեգլարյանը (Ֆշեշի Բարսեղ) վաճառել է իր ընտանիքին պատկանող «Ֆլեշ մոտորսը»: Գործարքը կայացել է վերջերս, իսկ պետական գրանցում ստացել մայիսի 12-ին: Այս մասին գրում է 1lrurer.am-ը: «Ֆլեշ մոտորսը» ավտոտեխսպասարկման ծառայություններ մատուցող ցանց է, հիմնվել է 2011-ին: 2014-ից ընկերության միանձնյա բաժնետեր է դարձել Բարսեղ Բագլարյանի որդին՝ Նարեկ Բեգլարյանը: «Ֆլեշ մոտորսի» կանոնադրական կապիտալը 1 միլիարդ դրամ է: 2020-ի մայիսին ընկերության միանձնյա բաժնետեր է դարձել Երևանի բնակիչ Արամ Գասպարյանը: Վերջինս ավտոտեխսպասարկման ոլորտի խաղացողներից է: Մանրամասները՝ այստեղ

Lragir.am,
18-05-2020 19:22