Թրամփի բժիշկը պատմել է նախագահի կողմից մալարիայի դեմ դեղամիջոցի ընդունման մասին

19-05-2020 10:36

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մալարիայի դեմ դեղամիջոցի՝ հիդրօքսիքլորոքինի ընդունումը գերակշռում էր հնարավոր ռիսկերը: Այս մասին ասվում է նախագահ Թրամփի բժշկի՝ Շոն Քոնլիի ստորագրությամբ նամակում, որը տարածվել է Սպիտակ տան կողմից: «Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, նախագահի աշխատակազմի աշխատակիցներից մեկի մոտ հաստատվել էր կորոնավիրուս: Մի շարք քննարկումներից հետո նա և ես, հիմնվելով  հիդրօքսիքլորոքինի կողմ և դեմ տվյալների վրա, որոշեցինք, որ դրանից ունեցած պոտենցիալ օգուտը գերակշռում էր հնարավոր ռիսկերը»,-ասվում է Քոնլիի նամակում: Ավելի վաղ նախագահ Թրամփը հայտնել էր, որ վերջին շրջանում ամեն օր ընդունում էր մալարիայի դեմ դեղահաբ, որն ինքը ներկայացնում էր որպես դեղամիջոց կորոնավիրուսի դեմ, և որի արդյունավետությունը դեռ ապացուցված չէ:

Lragir.am,
19-05-2020 10:36