Ադրբեջանը բարձր ճշգրտության նոր հրթիռային համակարգեր է տեղակայել Նախիջևանում

19-05-2020 13:33

Ադրբեջանը Նախիջևանում տեղակայել է Թուրքիայից գնած TRG-300 Kaplan 300 մմ ժամանակակից հրթիռային համակարգեր: Այս մասին ամերիկյան Ջեյմսթաուն հետազոտական հիմնադրամում հրապարակած հոդվածում գրում է հեղինակ Ջան Կասապօղլուն: Հոդվածում նշվում է, որ այդ համակարգերն առաջին անգամ կադրերում երևացել են մայիսի 2-ին: 105 կգ քաշով մարտագլխիկի հեռահարության շրջանագիծը 120 կմ է, իսկ 190 կգ քաշովինը՝ 90 կմ: Հրթիռային համալիրը համարվում է բարձր ճշգրտության զենք:

Lragir.am,
19-05-2020 13:33