ԵԱՏՄ զարգացման ռազմավարության նախագիծը նախատեսում է համագործակցության ընդլայնում կրթության ոլորտում

19-05-2020 16:28

Մինչև 2025 թվականի համար նախատեսված ԵԱՏՄ զարգացման ռազմավարության նախագիծը ենթադրում է միության անդամ երկրների համագործակցության ընդլայնում գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում, համատեղ նախագծերի իրականացում մասնագիտական և համալսարանական կրթության ոլորտում: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, այս մասին Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ռազմավարությունը նախատեսում է ԵԱՏՄ անդամ երկրների համագործակցության ընդլայնում գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում, այն ենթադրում է խոշոր համատեղ նախագծերի իրականացում մասնագիտական և համալսարանական կրթության, կադրերի վերապատրաստման, ակադեմիական ճկունության մակարդակի բարձրացման ուղղությամբ, ինչես նաև նախատեսում է բազմակողմանի կրթական ծրագրերի իրականացում»,-ասել է ՌԴ նախագահը: Մինչև 2025 թվականի համար նախատեսված ԵԱՏՄ-ի զարգացման ռազմավարության նախագծի ընդունման հարցը ներառված էր Եվրասիական Բարձրագույն խորհրդի՝ մայիսի 19-ին կայացած տեսակոնֆերանսի օրակարգում:

Lragir.am,
19-05-2020 16:28