«Արսենալը» նպատակ ունի Մխիթարյանին փոխանակել «Ռոմայի» կիսապաշտպան Կլույվերտի հետ

20-05-2020 00:00

Լոնդոնի «Արսենալ»-ը նպատակ ունի Հենրիխ Մխիթարյանին փոխանակել «Ռոմա»-ի կիսապաշտպան Ջասթին Կլույվերտով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Metro-ն: «Զինագործներն» ուզում են Կլույվերտի համար «Ռոմա»-ին տալ 15 միլիոն եվրո և Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները: Գործարքը կարող է իրականություն դառնալ, քանի որ Մխիթարյանի գործակալը` Ռայոլան, նաև Կլույվերտի գործակալն է: Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված էր մինչև հունիսի 30-ը: Մխիթարյանը թիմում կմնա մինչև մրցաշրջանի ավարտը` անկախ նրանից, թե երբ այն կավարտվի:

Lragir.am,
20-05-2020 00:00