«Հոդվածներով և կոչերով կանանց չես պաշտպանի․ պիտի գործի դրվի պետական ուժային մեքենան»

20-05-2020 16:02

Այսօր զրուցելու ենք վերջին շրջանում իր Facebook սոցիալական ցանցում գրառումներով հետաքրքրություն առաջացրած Նարեկ Սարգսյանի հետ: Նարեկը ջութակահար է, բնակվում եւ աշխատում է Գերմանիայի Մյոնխենգլադբախ քաղաքում: Արվեստի մասին գրառումներից բացի, վերջին շրջանում նա սկսել է անդրադառնալ նաեւ մեր հասարակության մեջ արմատացած մի շարք խնդիրների՝ բռնությանը կնոջ նկատմամաբ եւ ոստիկանության անգործությանը, ամուսնությունից հետո ծնողների հետ ապրելու պարտադրանքին, ամուսնալուծված կանանց անհիմն քննադատելուն եւ բազմաթիվ այլ թեմաների, որոնց կարող եք ծանոթանալ իր ֆեյսբուքյան էջում Նարեկ, ինչը ստիպեց ձեզ անկեղծանալ հայ հասարակության մեջ արմատավորված բարքերի վերաբերյալ:  Հատուկ անկեղծանալու մտադրություն չեմ ունեցել: Անկեղծ լինելը ինձ համար նորմ է, ոչ թե բացառություն: Ես գրում եմ տարբեր թեմաների մասին: Երբեմն որոշ գրառումներ տարածվում են կայքերում և արձագանք են ստանում: Նախօրոք դրա մասին չեմ իմանում, քանի որ տարածողները տարածելիս սովորաբար իմ կարծիքը չեն հարցնում: Ամեն դեպքում մինչեւ որեւէ գրառում կատարելը պետք է լինի կոնկրետ պատճառ: Օրինակ կարդացել եք, կամ լսել եք հերթական դժբախտ ընտանիքի մասին, եւ որոշել եք գրել, կամ մեկ այլ պատճառ: Պատճառները տարբեր են: Այդ առումով ֆեյսբուքյան գրառումը  նման է հրապարակախոսությանը: Կարծես դրա առանձին տարատեսակ լինի: Տղամարդը երեխաներին նետում է պատուհանից, կինն է մեղավոր: Սիրեկանը ծեծում, սպանում է կնոջը ու երեխային այնպես է ծեծում, որ հազիվ են փրկում, էլի կինն է մեղավոր: Ինչու՞ են մարդիկ հիմնականում պաշտպանում տղամարդուն, իսկ կինը սխալական է:  Այդ հարցը երևի գիտական բացատրություն ունի: Սակայն ինձ հետաքրքրող թեման անհիմն մեղադրվողների, տվյալ դեպքում անհիմն մեղադրվող կանանց պաշտպանության արդյունավետությանն է վերաբերում: Ես այն մտքին եմ, որ հոդվածներով և կոչերով կանանց չես պաշտպանի: Պիտի գործի դրվի պետական ուժային մեքենան: Հայաստանում շատ հաճախ բացակայում է կնոջ սոլիդարությունը կնոջ նկատմամաբ, բայց հակառակը կա: Ինչու՞ կինարմատին հաճախ քննադատում են հենց կանայք:  Ինձ հայտնի չէ կնոջը մեղադրողների սեռական պատկանելության որևէ հետազոտություն: Հետևաբար հնարավոր չէ ասել, թե մեղադրողների մեջ կանայք են ավելի շատ, թե տղամարդիկ: Բայց բոլոր դեպքերում անկախ սեռից՝ զոհին մեղադրողները պիտի ենթարկվեն պատասխանատվության: Կուզեի, որ ԱԺ-ն օրենք ընդուներ, որով զոհին հրապարակային մեղադրողները խստագույնս կպատժվեին, կենթարկվեին բանտարկության կամ ամենաքիչը՝ տուգանքի: Նույն կինը դաստիարակում է տղամարդուն, ով բռնության է ենթարկում այլ կնոջ: Հետո նույն կինը որպես մայր սկսում է պաշտպանել իր իսկ դաստիարակած տղային: Սա ավելի շատ հոգեբանական խնդիր է, քան իրավական: Միգուցե, ա՞յլ լուծումներ էլ են պետք: Բացի իրավական լուծումներից այլ լուծումների արդյունավետությանը ես չեմ հավատում: Հիմա թեժ քննադատում են «Սեռական շահագործումից եվ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիան: Կան մարդիկ, ովքեր անգամ չեն էլ կարդացել այդ կոնվենցիան ու չեն էլ հասկանում, որ այն սեռական դաստիարակության մասին չէ: Ինչու՞ են մարդիկ նման կերպ արձագանքում:  Դա երևի իրենց պիտի հարցնել: Մի անգամ անդրադարձաք բաժանված կանանց: Շղթայական ձեվով մեկնաբանությունները գնացին մեկի էջից մյուսին ու վերջում մի երիտասարդ համարձակվեց բոլոր բաժանված կանանց (ներողություն եմ հայտնում ցիտելու համար ընթերցողներից, քանի որ չգիտեմ ինչպիսի հոմանիշով փոխարինել բառը) «քշած» անվանել: Դուք որպես տղամարդ ինչպե՞ս կբնութագրեք նման մեկնաբանություն թույլ տված տղամարդուն: Շատ երկար պիտի մտածեմ, որ կարողանամ գրական հայերենով նկարագրել այդպիսի մարդուն: Հայ հոգևորականներից մեկը  հարսանիքների ժամանակ միշտ ասում է ծնողներին, որ չի կարելի խառնվել ջահելների կյանքին: Դուք նույնպես անդրադարձել եք այդ թեմային: Հավատու՞մ եք, որ մարդիկ վերջիվերջո կլսեն Ձեզ, կամ հոգեւորականին եւ ե՞րբ: Ուրախ եմ, որ այդպիսի հոգևորական կա: Ինձ հանդիպած գրեթե բոլոր եկեղեցու սպասավորները հետադիմական և կեղծավոր մարդիկ են եղել: Դուք մասամբ փոխեցիք իմ պատկերացումը հոգևորականների մասին: Իմ տարբերությունը հոգևորականից այն է, որ եթե հոգևորականը խրատում է, ես միայն կարծիք եմ հայտնում: Մարդ, ով տարիներ շարունակ կոդավորվել է ոչ ազատական հայացքներով, Ձեր գրածները կարդալուց հետո կարող է կամ բռնկվել, կամ խելքի գալ, կամ ընկնել թերարժեքության մեջ: Առաջին երկուսի դեպքում ամեն ինչ պարզ է: Երրորդ խումբը իրական ցավոտ խումբն է: Այդ մարդիկ կարող են ուղղակի փակվել իրենց մեջ, քանի որ համաձայն են, բայց ոչինչ չեն կարողանում փոխել: Ի՞նչ կարող եք խորհուրդ տալ հենց նման մարդկանց: Ես սովորաբար խորհուրդներ չեմ տալիս: Բայց կարծում եմ, որ մի քիչ վճռականությունհը ոչ մեկին չէր խանգարի: Կարծում եմ, որ պատրաստ էիք քննադատողների մեծ բանակին, քանի որ թեման ինքնին մարտահրավեր է բոլոր կարծրատիպային մնածողություն ունեցող մարդկանց նկատմամաբ: Ամեն դեպքում, եղե՞լ է արդյոք շատ խիստ զարմացրած կամ զայրացրած մեկնաբանություն, թե՞ «զարմացել եք, որ էլ չեք զարմանում ոչ մի բանից»: Հանգիստ եմ վերաբերվում ցանկացած կարծիքի և վերաբերմունքի: Ավելի շատ զարմացած եմ դրական վերաբերվողների քանակից: Ինձ կոմֆորտ չեմ զգում չափից շատ դրական նամակներ և մեկնաբանություններ կարդալիս: Միգուցե դա նրանից է, որ հայ կանայք զարմացած են, որ տղամարդը կարող է նման մտքե՞ր շարադրել: Հիմնականում, ով Ձեր պես է մտածում, գերադասում է լռել: Միգուցե դրանից էլ է: Ի դեպ քանի առիթ է, ասեմ՝ բոլոր նամակների ու մեկնաբանությունների համար շնորհակալ եմ: Եվս մեկ հարց մեր ընթերցողներից մեկի կողմից: Ի՞նչ եք փնտրում զուգընկերուհու մեջ: Ինչպես ցանկացած մարդ՝ սեր: Վերջում պատմեք մի փոքր, թե ինչով է զբաղվում Նարեկ Սարգսյանը բացի նման համարձակ մեկնաբանություններ գրելը: Ջութակ պարապելով: Համատարած իզոլացման մեջ մասնակցու՞մ եք օնլայն համերգների, ինչ է կատարվում արվեստի բնագավառում Գերմանիայում: Երեկ լարային տրիոյի ձայնագրություն ունեինք, որը 1-2 շաբաթից կցուցադրվի օնլայն: Դրանով փորձում ենք համերգների բացը ինչ-որ չափով լրացնել: Կարինե Իոնեսյան

Lragir.am,
20-05-2020 16:02