Տոկիոյի ՕԽ-ն առհասարակ չեն կայանա, եթե դրանք չանցկացվեն 2021 ամռանը

21-05-2020 00:16

Միջազգային օլիմպիական կոմիտեն կհրաժարվի Տոկիոյի ՕԽ-ն անցկացնելու գաղափարից, եթե դրանք չկայանան 2021 թվականի ամռանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը: Վերջինիս խոսքով՝ անհնար է, որ մի քանի տարի շարունակ փոխվեն միջազգային այս և այն մարզաձևերի ֆեդերացիաների օրացույցային պլանները: Տոկիոյի Օլիմպիական խաղերը առհասարակ կչեղարկվեն, եթե դրանք չանցկացվեն 2021 թվականի ամռանը: Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ-­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն:

Lragir.am,
21-05-2020 00:16