Սեդրակ Ասատրյան. կազմաքանդում են բիզնեսն ու բիզնես միջավայրը

21-05-2020 00:10

«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանը մեկնաբանել է Ucom ընկերության և նրա տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի շուրջ տեղի ունեցող վերջին գործընթացները: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք պետությունը գնում է բիզնեսը կազմաքանդելու ճանապարհով առանց հաշվի առնելով սոցիալական ու տնտեսական հետևանքները, նա, մասնավորապես, նշել է. «Ցավոք սրտի, այո: Վերջին 20-25 տարիների ընթացքում սա աննախադեպ երևույթ է, երբ վարչապետի խոսնակը հստակ հայտարարում է վարչապետի անունից, որ պետությունը կհամաձայնվի ընկերության բաժնեմասերը օտարելուն մեկ պայմանով, եթե գումարը պետք է մուտք գործի պետբյուջե»: Փաստաբանի կարծիքով, հանրության շրջանակում թյուր կարծիք կա այն մասին վերանշված գործընթացի վերաբերյալ. եթե գումարը մուտքագրվում է բյուջե, ապա դա հանցագործություն չէ: «Հուսով եմ, որ մեր կառավարությունը ծանոթ է Սահմանադրության 162 հոդվածին, որով հստակ սահմանված է, որ արդարադատությունը ՀՀ-ում իրականացնում է դատարանների կողմից: Արդարադատությանը միջամտելը արգելվում է, ցանկացած մարմնի կողմից, լինի դա օրենսդիր, գործադիր և այլն», – ասել է նա: Խոսնակը նշել է, որ բիզնես խլելու, ունեզրկելու այս երևույթը առաջինը չէ Նոր Հայաստանի համար: Որպես օրինակ նա հիշեցրել է «Սպայկա» ընկերության վերաբերյալ միջադեպը: «Մենք պայքարում ենք նրա դեմ, որ, հատկապես, տնտեսական հանցագործություններում կալանքը որպես խափանման միջոց չընտրվի: Դա կազմաքանդում է բիզնեսը, բիզնես միջավայրը, ներդրումների գործընթացը», – ասաց Սեդրակ Ասատրյանը, հավելելով, որ մի օր պետք է գտնվի մեկը, ով կասի «թագավորը մերկ է», – եզրափակել է փաստաբանը:

Lragir.am,
21-05-2020 00:10