Քաղաքապետարանի աշխատակցի գլուխը մնացել է աղբատարի սեղմակի տակ

21-05-2020 18:07

Երեւան քաղաքում ժամը 15:40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Միկոյան փողոցում աշխատանքներ կատարելիս աղբատար ավտոմեքենայի դետալի տակ է մնացել աշխատակցի գլուխը եւ այն կտրվել է մարմնից: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Կայքի տեղեկություններով՝ մահացածը 67-ամյա Հովիկ Հախվերդյանն էր, որն աշխատում էր Երեւանի քաղաքապետարանի կանաչապատման վարչությունում՝ որպես բանվոր, եւ աղբը, երբ լցնելիս է եղել բեռնատարի բեռնախցիկի մեջ, գլուխը մնացել է սեղմակի տակ, ինչն էլ պատճառ է դարձել ողբերգական դեպքի: Ավտոմեքենան հավառված է Երեւանի քաղաքապետարանի հաշվեկշռում՝ էլ ГАЗ C 41R13-1060 մակնիշի է:

Lragir.am,
21-05-2020 18:07