Երրորդ զորամիավորման ՀՕՊ ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել են մարտավարական զորավարժություններ

21-05-2020 20:53

Երրորդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների ներգրավմամբ մայիսի 19-ից 20-ն անցկացվել են մարտավարական զորավարժություններ: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի, անձնակազմն ու ռազմական տեխնիկան դուրս են բերվել կրակային դիրքեր, բացազատվել են կառավարման կետեր: Զորամիավորման հակաօդային պաշտպանության պետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: Զորավարժությանը ներգրավված անձնակազմը հաջողությամբ կատարել է առաջադրված ուսումնամարտական խնդիրները:

Lragir.am,
21-05-2020 20:53