Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք

22-05-2020 10:07

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 33 դեպք, որոնցից 8-ը բուժված: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Արցախում ընդհանուր առմամբ թեստավորվել է 669 մարդ, կա 69 մեկուսացված անձ: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 4 նոր դեպք: ԱՀ-ում մահվան դեպքեր չեն արձանագրվել:

Lragir.am,
22-05-2020 10:07