ԱՄՆ ՄԶԳ-ն 1․2 միլիոն դոլարի աջակցություն կտրամադրի Հայաստանի համայնքներին

22-05-2020 13:52

ԱՄՆ ՄԶԳ-ն 1․2 միլիոն դոլարի աջակցություն կտրամադրի Հայաստանի համայնքներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակը: «ԱՄՆ ՄԶԳ Աջակցություն Հայաստանին նախաձեռնությունն ուրախ է Հայաստանին տրամադրել  $1.2 միլիոն լրացուցիչ ֆինանսական օժանդակություն՝ COVID-19 համավարակի տնտեսական հետևանքներին արձագանքելու համար: Ակնկալվումէ, որ ետկորոնավիրուսային աշխարհում տնտեսական մարտահրավերներն անխուսափելի կլինեն: Խոցելի ընտանիքները և համայնքներն ամենից շատ կզգան այդ տնտեսական հետևանքների ազդեցությունը: Այդ պատճառով, մենք միտված ենք նրանց օգնության ձեռք մեկնել՝ փոքր, համայնքահեն դրամաշնորհների միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Lragir.am,
22-05-2020 13:52