ԱՄՆ-ում հարուստները համավարակի ընթացքում դարձել են առավել հարուստ

22-05-2020 13:48

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում երկու ամսվա ընթացքում ԱՄՆ-ի միլիարդատերերի հարաստության ընդհանուր ծավալն ավելացել է 15 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին ասված է «Americans for Tax Fairness» և «Institute for Policy Studies» վերլուծական կենտրոնների՝ մայիսի 21-ին հրապարակած հետազոտություններում: Ընդհանուր ցանկից ԱՄՆ-ի 5 ամենահարուստ մարդիկ եկամուտների զգալի աճ են գրանցել: Նրանք են «Amazon» ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը, «Microsoft»-ի հիմնադիրներից Բիլ Գեյթսը, «Facebook» սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, «Berkshire Hathaway»-ի ղեկավար Ուորեն  Բաֆեթը, «Oracle»-ի հիմանդիր Լարի Էլիսոնը: Նշվում է, որ Բեզոսի հարստությունը ավելացել է 34,6 միլիարդով՝ աճը կազմելով 30,6 տոկոս, Գեյթսի հարստությունը՝ 8 միլիարդով՝ աճը կազմելով 8,2 տոկոս, Ցուկերբերգինը՝ 25,3 միլիարդով՝ աճը կազմելով 46,2 տոկոս: ԱՄՆ-ում թոփ-30 միլիարդատերերի ցանկից տոկոսային առումով բարձր ցուցանիշ է ունեցել «Menard» խանութների ցանցի տնօրեն Ջոն Մենարդ­-կրտսերը (աճը կազմել է 62.8 տոկոս) և ձեռնարկատեր Իլոն Մասկը (աճը կազմել է 48 տոկոս):

Lragir.am,
22-05-2020 13:48