ԱՀ առողջապահության նախարարությունը COVID-19 տարածումը կանխելու համար ձեռք է բերել 77 ախտահանիչ սարք

22-05-2020 14:06

Արցախի Հանրապետության  առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում ձեռք է բերել 77 հատ ջերմային գոլորշացուցիչ (Termal fogger) ախտահանիչ սարք, որոնցից 7-ը` նվիրատվության կարգով: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: «Սարքերը բաշխվել են նախարարության ենթակա բժշկական հաստատություններին, Ստեփանակերտի քաղաքապետարանին, ԱՀ պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը և շրջանային վարչակազմերին: Անհրաժեշտության դեպքում այդ սարքերով կիրականացվեն մասսայական ախտահանումներ: Տրամադրվել են նաև ախտահանիչ լուծույթներ ու պաշտպանիչ միջոցներ»,- նշում են ԱՀ տեղեկատվական շտաբից:

Lragir.am,
22-05-2020 14:06