Վրաստանում ավելի քան 48000 PCR թեստ է արվել

22-05-2020 14:02

Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերման համար 48290 PCR (պոլիմերացնող շղթայական ռեակցիա) թեստ է արվել: Այս մասին հայտնել է Վրաստանի հիվանդությունների վերահսկողության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Նրա խոսքով, նաև արագ թեստեր են արվել: Գամկրելիձեն ասել է, որ Վրաստանում կան «թեժ կետեր», որտեղ խորը և համապարփակ հետազոտություններ են արվում:

Lragir.am,
22-05-2020 14:02